չորեքշաբթի, հուլիս 8
8 / 7 / 2026
Վրաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները ողջունել են Վրաստանի տարածքով ադրբեջանական նավթամթերքի Հայաստան արտահանման սակագների վերաբերյալ ձեռք բերված համաձայնությունը

Վրաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները ողջունել են Վրաստանի տարածքով ադրբեջանական նավթամթերքի Հայաստան արտահանման սակագների վերաբերյալ ձեռք բերված համաձայնությունը

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել իր վրացի գործընկեր Մակա Բոչորիշվիլիի հետ՝ քննարկելով Վրաստանի միջոցով ադրբեջանական նավթամթերքի Հայաստան արտահանման հարցը։ Այս մասին հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը:

Արտգործնախարարները ողջունել են Վրաստանի տարածքով ադրբեջանական նավթամթերքի Հայաստան արտահանման սակագների վերաբերյալ ձեռք բերված համաձայնությունը և ընդգծել են այս ոլորտում համագործակցության շարունակականության կարևորությունը: Բայրամովը շնորհակալություն է հայտնել Վրաստանի ղեկավարությանն այս հարցի արագ լուծման համար:

Նրանք նաև մտքեր են փոխանակել երկկողմ և տարածաշրջանային այլ հարցերի շուրջ:

  • Կիսվել: