երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
Վրաստան. եվրոպամետ ցույցերի 20-րդ օրը

Վրաստան. եվրոպամետ ցույցերի 20-րդ օրը

Թբիլիսիի կենտրոնական Ռուսթավելիի պողոտայում քաղաքացիները կրկին հավաքվում են. եվրոպամետ ցույցերի 20-րդ օրն է, գրում է aliq.ge-ն:

Խորհրդարանի մոտ երթևեկությունը կաթվածահար է: Ցույցի մասնակիցներին քաղաքի տարբեր մասերից միանում են երթի մասնակիցներ:

Ցուցարարները պահանջում են անհապաղ ազատ արձակել բերման ենթարկվածներին և անցկացնել նոր ընտրություններ։

Քաղաքացիները բողոքում են «Վրացական երազանք»-ի կառավարության որոշման դեմ, ըստ որի՝ Վրաստանը Եվրամիության հետ բանակցություններ սկսելու հարցն օրակարգում չի ներառի մինչև 2028 թվականը։

  • Կիսվել: