երեքշաբթի, մայիս 13
13 / 5 / 2025
Վրաստան. բողոքի ակցիայի 24-րդ օրը

Վրաստան. բողոքի ակցիայի 24-րդ օրը

Թբիլիսիում եվրոպամետ ցույցերն արդեն 24-րդ օրն է շարունակվում են, գրում է aliq.ge-ն:

Թբիլիսիի են ժամանել նաև բնակիչներ Վրաստանի տարբեր շրջաններից, ովքեր երթով շարժվում են դեպի խորհրդարանի շենք՝ միանալու հանրահավաքի մյուս մասնակիցներին։

Զուգընթաց մեկնարկել է աջարիացիների և սվանների երթը. ավանդական հագուստով և իրենց բնորոշ հումորի զգացումով ժողովուրդը համախմբվել է պաշտպանելու եվրոպական ապագան և պահանջում է ազատ արձակել բողոքի ակցիայի ժամանակ կալանավորվածներին, ինչպես նաև նշանակել նոր ընտրություններ։

Բողոքի ակցիային միացել են նաև նորաձևության ոլորտի ներկայացուցիչները։

Քաղաքացիները բողոքում են «Վրացական երազանք»-ի կառավարության որոշման դեմ, ըստ որի՝ Վրաստանը Եվրամիության հետ բանակցություններ սկսելու հարցն օրակարգում չի ներառի մինչև 2028 թվականը։

 

  • Կիսվել: