Վրացական պատվիրակությունը ԱՄՆ պետքարտուղարությունում քննարկել է ՌԴ-ի նախաձեռնած «3+3» ձևաչափին մասնակցել-չմասնակցելու հարցը
Վրացական պատվիրակությունը ԱՄՆ պետքարտուղարությունում քննարկել է Ռուսաստանի նախաձեռնած «3 + 3» ձևաչափին մասնակցել-չմասնակցելու հարցը, գրում է akhaltskha.net-ը:
Վաշինգտոնում Վրաստանի խորհրդարանի պատվիրակությունը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի տեղակալ Էրիկա Օլսոնի հետ։
Քննարկվել է փոխարտգործնախարարների մակարդակով «3 + 3» ձեւաչափի առաջին հանդիպումը, որն այսօր անցկացվում է Մոսկվայում։ Վրաստանի խորհրդարանի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ վրացի պատգամավորները Պետդեպարտամենտի ներկայացուցչին հստակ բացատրել են Վրաստանի դիրքորոշումը, թե ինչու է Թբիլիսին դեմ և չի մասնակցում այս ձևաչափին։


