շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Վորոնեժի նահանգապետը տեղեկացրել է քաղաքացիական օբյեկտների դեմ ուկրաինական դրոնների գրոհի մասին

Վորոնեժի նահանգապետը տեղեկացրել է քաղաքացիական օբյեկտների դեմ ուկրաինական դրոնների գրոհի մասին

Հոկտեմբերի 5-ի գիշերը Վորոնեժի մարզում ուկրաինական անօդաչուները գրոհել են մի քանի ձեռնարկություններ, որոնք քաղաքացիական արտադրանք են թողարկում, ասել է նահանգապետ Ալեքսանդր Գուսեւը։

«Ուկրաինական անօդաչուները փորձել են գրոհել մի քանի ձեռնարկություններ, որոնք քաղաքացիական արտադրանք են թողարկում։ Ըստ ճշտված տվյալների՝ մեկ մարդ վիրավորվել է։ Տղամարդն ստացել է ձեռքի բեկորային վնասվածք»,- գրել է նա իր թելեգրամ-ալիքում։

Նրա խոսքով՝ հարվածի հետեւանքով մի ձեռնարկությունում հրդեհ է սկսվել։

ՌԴ ՊՆ-ում հայտնել են ուկրաինական 10 ոչնչացված անօդաչուների մասին երեք մարզերում։

«Բելգորոդի մարզում ոչնչացվել է 7 անօդաչու, Վորոնեժի մարզում՝ 1 եւ 2 անօդաչու Կուրսկի մարզում»,- նշած է գերատեսչության հաղորդագրությունում։

Նախօրեին Ուկրաինան անօդաչուներով հարվածել է վառելիքի պահեստին Աննա քաղաքատիպ ավանում։ Գուսեւի խոսքով՝ դրոնները խփվել են ռադիոէլեկտրոնային պայքարի համակարգերով, բայց դրանցից մեկն ընկել է բազայի տարածքում, որտեղ տեղի է ունեցել դատարկ ցիստեռնի բռնկում։

 

Վերջին անգամ ռուսական նավթաբազաների դեմ ուկրաինական անօդաչուների գրոհի մասին տեղեկացվել էր օգոստոսին։ Այդ ժամանակ հարվածներ էին հասցվել Ռոստովի մարզի վառելիքի օբյեկտներին։ Հետո եղել էր Պրոլետարսկի վառելիքի պահեստի հրդեհը, որը չէին կարողանում մարել 16 օր, նավթաբազաների տերերը շրջանում սկսել էին զանգվածաբար վաճառել իրենց ակտիվները։

  • Կիսվել: