հինգշաբթի, մայիս 15
15 / 5 / 2025
Վնուկովոյում» բռնել են Հայաստանի քաղաքացու, որը փորձում էր 2 կիլոգրամանոց ոսկե շղթա անցկացնել

Վնուկովոյում» բռնել են Հայաստանի քաղաքացու, որը փորձում էր 2 կիլոգրամանոց ոսկե շղթա անցկացնել

Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանում բռնել են Հայաստանի քաղաքացու, որը փորձում էր երկու կիլոգրամանոց ոսկե շղթա անցկացնել։

Աղբյուրի տվյալներով՝ Հայաստանի քաղաքացուն «կանաչ միջանցքում» նկատել են ՌԴ Դաշնային մաքսային ծառայության աշխատակիցները։

Հարցաքննության ժամանակ տղամարդը գրեթե անմիջապես հանել է զարդը, բայց նշել է, որ այն ընդամենը 50 հազար ռուբլի արժե եւ իր համար ոչ մի նշանակություն չունի, հավաստիացրել է ԶԼՄ-ն։

Ընդ որում՝ փորձաքննության ժամանակ պարզվել է, որ շղթան 99,9 տոկոսով ոսկի է, իսկ դրա արժեքը մոտ 9 մլն ռուբլի է։ Ներկա պահին տղամարդուն սպառնում է 7 տարվա բանտարկություն, տեղեկացրել է «Московский комсомолец»-ը։

  • Կիսվել: