հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Վլադիվոստոկում կալանավորված Ճապոնիայի հյուպատոսը կլիքի Ռուսաստանը

Վլադիվոստոկում կալանավորված Ճապոնիայի հյուպատոսը կլիքի Ռուսաստանը

Ճապոնիայի հյուպատոս Մոտոկի Տացունորին, որը ձերբակալվել էր Վլադիվոստոկում ռուսական ԱԴԾ-ի կողմից գաղտնի տեղեկություններ հավաքելու համար, մեկնել է Պրիմորիեից։ Այս մասին հայտնել է տարածաշրջանային մայրաքաղաքում ԱԳՆ գրասենյակի ղեկավար Անդրեյ Բրովարեցը։
«Լքում է Ռուսաստանի տարածքը, ինչպես որ սահմանված էր»,- ասել է աղբյուրը՝ հաստատելով, որ հյուպատոսը Վլադիվոստոկից օդ է բարձրացել Մոսկվա չվերթով։

Հիեցնենք, որ ր ճապոնացի դիվանագետը բռնվել է կաշառք ստանալու պահին։

«ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Պրիմորսկի երկրամասում կանխել է Վլադիվոստոկում Ճապոնիայի գլխավոր հյուպատոսարանի հյուպատոս Մոտոկի Տացունորիի լրտեսական ակցիան»,- նշված է ՌԴ ԱԴԾ-ի հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: