երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Վլադիմիր Զելենսկու դեմ առնվազն երեք անգամ մահափորձ է եղել  վերջին շաբաթվա ընթացքում

Վլադիմիր Զելենսկու դեմ առնվազն երեք անգամ մահափորձ է եղել վերջին շաբաթվա ընթացքում

Բրիտանական The Times թերթը գրում է, որ վերջին շաբաթվա ընթացքում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու դեմ առնվազն երեք անգամ մահափորձ է եղել։

Լրագրողների տեղեկություններով՝ ուկրաինացի առաջնորդին սպանելու համար ուղարկվել են երկու տարբեր խմբեր՝ կրեմլամետ Վագներ խմբավորման վարձկաններ և չեչենական հատուկ ջոկատայիններ։ Ամեն անգամ մահափորձերը խափանվել են Ուկրաինայի հետ պատերազմին դեմ հանդես եկող ռուսական ԱԴԾ-ի աշխատակիցների շնորհիվ, գրում է թերթը։

Վագների վարձկանները Կիևում զոհեր են տվել և անհանգստացած էին, թե որքան ճշգրիտ էին ուկրաինացիները կանխատեսել իրենց գործողությունները: Խմբին մոտ կանգնած աղբյուրը հայտնել է, որ Զելենսկու անվտանգության ծառայության տեղեկացվածությունը նրանց համար դարձել է «սարսափելի»: Շաբաթ օրը Կիևի մատույցներում մահափորձ է կանխվել չեչեն վարձկանների խմբի կողմից, որոնք ոչնչացվել են։

  • Կիսվել: