չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Վլադիմիր Պուտինը ահաբեկչություն է նախապատրաստում Չեռնոբիլի ատոմակայանի վրա․ Ուկրաինայի ՊՆ հետախուզություն

Վլադիմիր Պուտինը ահաբեկչություն է նախապատրաստում Չեռնոբիլի ատոմակայանի վրա․ Ուկրաինայի ՊՆ հետախուզություն

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ահաբեկչություն է նախապատրաստում Չեռնոբիլի ատոմակայանում։ «Ուկրինֆորմ»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչությունը։

Ըստ առկա տեղեկատվության՝ Պուտինը հրահանգել է ահաբեկչություն նախապատրաստել Չեռնոբիլի ատոմակայանում։ Ռուսական զորքերի կողմից վերահսկվող Չեռնոբիլի ատոմակայանում նախատեսվում է տեխնածին աղետ ստեղծել, որի պատասխանատվությունը ռուս զավթիչները կփորձեն բարդել Ուկրաինայի վրա։

«Ներկայումս Չեռնոբիլի ԱԷԿ-ն ամբողջությամբ անջատված է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության մոնիտորինգի համակարգերից։ Կայանը հոսանքազրկված է»,- ասվում է զեկույցում։

Պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչությունը նշում է, որ «հակառակորդը հրաժարվում է ուկրաինացիներին մուտք գործել կայան»։

«Այնտեղ Ալեքսանդր Լուկաշենկոյի ցուցումով ներս մտան նաև «բելառուս մասնագետները»։ Նրանց մեջ միջուկային գիտնականների անվան տակ մտնում են ռուս դիվերսանտներ՝ ահաբեկչություն կազմակերպելու համար»,- ասված է հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: