շաբաթ, դեկտեմբեր 7
7 / 12 / 2024
Վլադիմիր Պուտինի առաջարկները «վերջնագիր» անվանելը սխալ է․ Պեսկովը՝ Զելենսկիի հայտարարության մասին

Վլադիմիր Պուտինի առաջարկները «վերջնագիր» անվանելը սխալ է․ Պեսկովը՝ Զելենսկիի հայտարարության մասին

Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու վերաբերյալ Վլադիմիր Պուտինի առաջարկները «վերջնագիր» անվանելը սխալ է: Այս մասին, մեկնաբանելով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հայտարարությունը, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Դա խաղաղ նախաձեռնություն է»,- ասել է Պեսկովը:

Կրեմլի խոսնակը նշել է, որ 2022 թվականի գարնանը, երբ խաղաղության պայմանագրի նախագիծ պատրաստվեց, իրավիճակն այլ էր, այժմ այլ է, և դա պետք է հաշվի առնել։ Պեսկովի խոսքով՝ Պուտինի նշած չորս շրջանները՝ Դոնեցկը, Լուգանսկը, Խերսոնը և Զապորոժիեն, արդեն Ռուսաստանի Դաշնության անբաժան մասն են։

Նշենք, որ ավելի վաղ Զելենսկին ասել էր, թե այդ առաջարկները ոչնչով չեն տարբերվում Մոսկվայի նախկին պայմաններից։

 

  • Կիսվել: