հինգշաբթի, հունիս 26
26 / 6 / 2025
Visa-ն 60 միլիոն դոլարի վնաս է կրել Ռուսաստանում գործունեությունը դադարեցնելուց հետո

Visa-ն 60 միլիոն դոլարի վնաս է կրել Ռուսաստանում գործունեությունը դադարեցնելուց հետո

Visa-ն 60 մլն դոլարի վնաս է կրել Ռուսաստանում գործունեության դադարեցման պատճառով։ Տվյալները ներկայացված են ընկերության եռամսյակային զեկույցում։

Ընկերության հասույթը եռամսյա ժամանակահատվածում, որն ավարտվել է մարտի 31-ին, կազմել է 7,2 մլրդ դոլար՝ տարեկան կտրվածքով 25%-ով ավելի: Visa-ի զուտ շահույթը կազմել է 3,6 մլրդ դոլար՝ տարեկան կտրվածքով աճելով 21%-ով։

Միևնույն ժամանակ, ընկերությունը նշել է, որ վերջին երեք և վեց ամիսների ընթացքում Visa-ն «35 միլիոն դոլարի վարչական վնաս է կրել Ռուսաստանում դուստր ձեռնարկության ապակոնսոլիդացիայի արդյունքում»։

«Մենք նաև 25 մլն դոլար ենք ծախսել Ռուսաստանում և Ուկրաինայում մեր անձնակազմին աջակցելու համար»,- ասել են ընկերությունից՝ ընդգծելով, որ Ռուսաստանի Դաշնությունում գործունեության արդյունքում վերջին վեց ամիսների ընթացքում Visa-ն ստացել է իր եկամտի միայն 4%-ը։

  • Կիսվել: