չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Վիեննայի եկեղեցում սիրիացին պոկել է Աստվածածնի արձանը և հափշտակել փայտե խաչը

Վիեննայի եկեղեցում սիրիացին պոկել է Աստվածածնի արձանը և հափշտակել փայտե խաչը

Նոյեմբերի 24–ի երեկոյան Սիրիայի 29-ամյա քաղաքացին լուրջ վնաս է հասցրել Վիեննայի եկեղեցիներից մեկի գույքին` ամրանից պոկելով Աստվածածնի արձանը և հափշտակելով փայտե խաչը։ Այս մասին այսօր հայտնել է Ավստրիայի մայրաքաղաքի ոստիկանությունը, գրում է ՌԻԱ Նովոստին։
 
Նշվում է, որ վանդալիզմի ակտը տեղի է ունեցել Վիեննայի ամենաբնակեցված` Ֆավորիտեն թաղամասում, որտեղ մեծ թվով միգրանտներ են ապրում։
 
«Ոստիկանության Ֆավորիտենի քաղաքային վարչության աշխատակիցներն ահազանգ են ստացել այն մասին, որ ենթադրաբար եկեղեցի է մտել մի տղամարդ, որն ամրանից պոկել է Մադոննայի արձանը և հափշտակել է փայտե խաչը: Վկաների ցուցմունքների և տեսահսկման շնորհիվ Սիրիայի 29-ամյա քաղաքացին հայտնաբերվել է եկեղեցու անմիջական հարևանությամբ և ձերբակալվել»,-ասվում է հաղորդագրության մեջ:
 
Նշվում է, որ ավելի ուշ գողացված փայտե խաչը վերադարձրել են եկեղեցի։

  • Կիսվել: