չորեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2025
Վերսկսվում է Վան-Թավրիզ գնացքների երթևեկը 5 տարվա դադարից հետո

Վերսկսվում է Վան-Թավրիզ գնացքների երթևեկը 5 տարվա դադարից հետո

Թուրքիան և Իրանը 5 տարվա դադարից հետո մարտի 9-ից կվերսկսեն Վան-Թավրիզ ուղղությամբ գնացքների երթևեկը:

Նման պայմանավորվածություն ձեռք է բերվել Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարության ու Իրանի պատվիրակությունների միջև իրականացված բանակցությունների արդյունքում:

Տոմսերի վաճառքը սկսելու է փետրվարի 20-ին: Մեկ ուղղևորության արժեքը սահմանվել է 930 թուրքական լիրա, կամ 24.90 եվրո:

Հիշեցնենք, որ գնացքների երթևեկությունը դադարեցվել էր 2020-ին՝ COVID-19-ի տարածման կանխարգելիչ միջոցառումների շրջանակում։ 

  • Կիսվել: