ուրբաթ, հուլիս 17
17 / 7 / 2026
Վերջին շրջանում առևտրաշրջանառությունը 63 տոկոսով աճել է. Վահան Քերոբյան

Վերջին շրջանում առևտրաշրջանառությունը 63 տոկոսով աճել է. Վահան Քերոբյան

Էկոնոմիլկայի նախարարության հաշվարկներով տարեվերջյան ՀՆԱ-ն կլինի ավելի մոտ 8,7 տրիլիոն դրամի: Այս մասին այսօր Ազգային ժողովի տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովում էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

«Եթե հաշվարկներով նայենք ստացվում է որ այս տարվա Համախառն ներքին արդոյւնքի թիվը կլինի մոտ 20 միլիարդ դոլարից, իսկ անցած տարի դա 13,9 միլիարդ դոլար էր»,-ասաց նա և նշեց, որ դրան նպաստել է բարձր տնտեսական աճը, բարձր գնաճը և դրամի ուժեղացումը:

Նա նշեց, որ եկոդղ տարվա համար նախատեսել են 7 տոկոս տնտեսական աճ: «Միջազգային ֆինանսական կազմակերպությունները, անկախ տնտեսագետները կանխատեսում են 4-5 տոկոսի սահմաններում աճ, քանի որ տնտեսական պոտեփնցյալը բարձր չէ, բայց մենք լսում ենք քննադատությունները, տեսակետները և մեր աշխատանքում ուշադրություն ենք դարձնում տնտեսական պոտենցյալի ընդլայնմանը, որը պետք է թույլ տալ ապահովել հաջորդ տարիների բարձր տնտեսական աճ»,-ասաց նա և կարևորեց արտադրոդղականության աճը:

  «Նա նշեց, որ վերջրին երկու տարում էկոնոմիկայի նախարարության աշխատակիցների թիվը կրճատվել է և մենք 459 աշխատակցից հիմա ունենք 387 աշխատակից և օպտիմիզացիայի աշխատնքները շարունակվում են»,-ասաց նա:

Վահան Քերոբյանը հայտնեց, որ առևտրաշրջանառությունը 63 տոկոսով աճել է վերջին շրջանում,և ինը  ամիսների տվյալներով Իրանի հետ կազմել 547 դոլարի չափ,:

Խոսելով խոշոր գյուղատնտեսակնա ծրագրերի համար հատկացվող գումարներից, նա հայտնեց, որ կապիտալ ծախսերի մի մասը, մոտ 40 տոկոսը, սուբսիդավորում են իրականացնում, որ այդ ծրագրերը դարձնենք գրավիչ և  առաջին նախագիծը  31 միլիոն դոլարանոց  նախագիծ է Տաշիրի համայանքում: «Մայն այդ ծրագիրը ՀՀ-ում կաթնատվության մակարդակը մեկ տոկոսով բարելավելու է»,-ասաց նա:

  • Կիսվել: