կիրակի, հունիս 8
8 / 6 / 2025
Վերջին երեք օրերին Սիրիայում բախումների հետևանքով 27 խաղաղ բնակիչ է զոհվել, այդ թվում՝ 8 երեխա

Վերջին երեք օրերին Սիրիայում բախումների հետևանքով 27 խաղաղ բնակիչ է զոհվել, այդ թվում՝ 8 երեխա

Վերջին երեք օրվա ընթացքում Սիրիայի հյուսիս-արևմուտքում բախումների հետևանքով 27 խաղաղ բնակիչ է զոհվել, որոնցից  ութը՝ երեխա, հայտնել է սիրիական ճգնաժամի հարցերով ՄԱԿ-ի տարածաշրջանային մարդասիրական համակարգողի տեղակալ Դեյվիդ Քարդենը, տեղեկացնում է Reuters-ը:

ՄԱԿ-ի հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է. «Վերջին 3 օրվա ընթացքում Սիրիայի հյուսիս-արևմուտքում մարտերի ընթացքում զոհվել է 27 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 8 երեխա»:

Հինգշաբթի օրը Սիրիայում պատերազմող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի ղեկավարի տեղակալ Օլեգ Իգնասյուկը հայտնել է, որ «Ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորման հետ կապված զինյալները հարձակվել են սիրիական իշխանությունների կողմից վերահսկվող տարածքների վրա։ Չորեքշաբթի օրը Հալեպում և Իդլիբում սպանվել է առնվազն 400 զինյալ։

Ավելի վաղ Սիրիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ կառավարական բանակը մարտի մեջ է մտել Հալեպ և Իդլիբ նահանգների վրա գրոհած ահաբեկիչների հետ։

 

  • Կիսվել: