հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Վերին Լարսի ճանապարհով երթևեկության թույլտվությանը սպասում է մոտ 2670  բեռնատար

Վերին Լարսի ճանապարհով երթևեկության թույլտվությանը սպասում է մոտ 2670 բեռնատար

Ռուսաստանի և Վրաստանի սահմանին գտնվող Վերին Լարսի անցակետը եղանակային վատ պայմանների պատճառով փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Վերին Լարսի ճանապարհով երթևեկության թույլտվությանը սպասում է 2,669 բեռնատար ավտոմեքենա: Այս մասին տեղեկանում ենք Հյուսիսային Օսիայի երթևեկության կառավարման կենտրոնի կայքում  հրապարակված տվյալներից։

Ինչպես հայտնում է Հյուսիսային Օսիայի արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը, Վլադիկավկազից Լարս գյուղ ավտոճանապարհին՝ ՌԴ-ից դուրս գալու ուղղությամբ ավտոմոբիլների և բեռնատարների երթևեկությունը արգելափակված է։

Հստակեցվում է, որ արգելքը գործում է երկուշաբթի՝ նոյեմբերի 27-ի ժամը 12:10-ից մինչև հաջորդ ծանուցումը։

  • Կիսվել: