ուրբաթ, հուլիս 3
3 / 7 / 2026
Վենեսուելայի նախագահի պաշտոնակատարի հետ կարող է ավելի վատ բան պատահել, քան Մադուրոյի հետ եղավ․ Թրամփ

Վենեսուելայի նախագահի պաշտոնակատարի հետ կարող է ավելի վատ բան պատահել, քան Մադուրոյի հետ եղավ․ Թրամփ

Վենեսուելայի գործող նախագահ Դելսի Ռոդրիգեսը կարող է ավելի վատ ճակատագրի հանդիպել, քան Վենեսուելայի առաջնորդ Նիկոլաս Մադուրոն, ով առևանգվել էր ԱՄՆ գործողության ժամանակ։ Այս մասին իր ինքնաթիռում՝ Ֆլորիդա նահանգի Ուեսթ Պալմ Բիչից Վաշինգտոն մեկնելիս, լրագրողների հետ զրույցում ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: 

Լրագրողները խնդրել են նրան պարզաբանել իր այն հայտարարությունը, որ եթե Վենեսուելայի գործող նախագահի գործողությունները դժգոհեցնեն ԱՄՆ-ին, նա կբախվի Մադուրոյի նման ճակատագրի, կամ նույնիսկ ավելի վատի, ինչին ի պատասխան՝ Թրամփն ասել է. «Ավելի վատ, շատ ավելի վատ»։

Նա նաև հավելել է. «Ես պարտավոր չեմ դա ձեզ ասել։ Ես պարզապես ասում եմ, որ նա կբախվի մի իրավիճակի, որը, հնարավոր է, ավելի վատ է, քան Մադուրոյի դեպքում»:

  • Կիսվել: