Վայրի կենդանիների գլոբալ պոպուլյացիան վերջին 50 տարում կրճատվել է միջինը 73 տոկոսով. WWF
Մարդու գործունեությունը շարունակում է հանգեցնել կենդանական տեսակների աղետալի կորստի, հայտնել է Վայրի բնության համաշխարհային ֆոնդի (WWF) բարեգործական կազմակերպությունը։ Վայրի կենդանիների պոպուլյացիան՝ փղերից մինչեւ կրիաներ, խիստ կրճատվում է։
«Կենդանի մոլորակ» զեկույցում, որը բնության վիճակի համապարփակ տեսությունն է, նշվել է, որ վերջին 50 տարում վայրի կենդանիների գլոբալ պոպուլյացիան կրճատվել է միջինը 73 տոկոսով։
WWF-ի բրիտանական բաժանմունքի ղեկավար Թանի Սթիլի խոսքով՝ վայրի տեղերի կորուստը «շատ էկոհամակարգեր եզրագծին է հասցնում», իսկ կեցության շատ վայրեր՝ Ամազոնից մինչեւ մարջանի խութեր, գտնվում են շատ վտանգավոր «կրիտիկական կետին»։
Հաշվետվությունը հիմնված է «Կենդանի մոլորակ» ինդեքսի վրա, որը ներառում է թռչունների, կաթնասունների, երկկենցաղների, սողունների եւ ձկների ավելի քան 5 000 ենթահաշվարկներ հինգ տասնամյակում։
Մարդու գործունեությամբ պայմանավորված՝ վայրի բնության անհետացման բազմաթիվ վկայությունների շարքում, ըստ զեկույցի, Ամազոնի վարդագույն դելֆինների 60 տոկոսը ոչնչացել է շրջակա միջավայրի աղտոտման եւ այլ սպառնալիքների պատճառով, ներառյալ օգտակար հանածոների արդյունահանումը եւ քաղաքացիական անկարգությունները։
Սակայն հաշվետվությունում նաեւ գրանցված են հուսադրող նշաններ բնության պահպանման վերաբերյալ։
Օրինակ, լեռնային գորիլաների ենթապոպուլյացիայի թվաքանակը Վիրունգա լեռներում (Արեւելյան Աֆրիկա) ավելացել է մոտ 3 տոկոսով տարեկան՝ 2010-2016թթ.։
Բայց WWF զեկույցի համաձայն՝ այդ «առանձին հաջողությունները բավարար չեն կեցության վայրերի համատարած ոչնչացման ֆոնին»։