կիրակի, ապրիլ 27
27 / 4 / 2025
Վատիկանում հանդիպել են Զելենսկին ու Մակրոնը

Վատիկանում հանդիպել են Զելենսկին ու Մակրոնը

Վատիկանում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպումից բացի՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հանդիպել է նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ:

Մակրոնը նշել է, որ Զելենսկու հետ «շատ դրական» զրույց է ունեցել՝ պնդելով, որ Ուկրաինայի նախագահը իրեն ասել է, որ Կիևը պատրաստ է առանց նախապայմանների հրադադարի։

Մակրոնը բարձր է գնահատել Հռոմում Զելենսկու հետ ունեցած զրույցը և նշել, որ կիսում է Թրամփի նպատակը՝ վերջ դնել Ուկրաինայում հակամարտությունը։

Նրանց հանդիպման մասին հայտնել է նաև Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիգան X սոցիալական ցանցի իր էջում՝ նշելով, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Վատիկանում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ զրույցից հետո Ֆրանսիայի առաջնորդ Էմանուել Մակրոնի հետ քննարկել է հակամարտության կարգավորման գործընթացը:

  • Կիսվել: