երկուշաբթի, հուլիս 1
1 / 7 / 2024
Վաշինգտոնը Վրաստանի ԱԳ նախարարին հրավիրել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին

Վաշինգտոնը Վրաստանի ԱԳ նախարարին հրավիրել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին

Ամերիկայի Միացյալ Նահանգների պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերն «Ամերիկայի ձայն»-ի հետ զրույցում հաստատել է, որ Վաշինգտոնից Թբիլիսի՝ ՆԱՏՕ-ի հոբելյանական գագաթնաժողովին մասնակցելու հրավեր է ուղարկվել Վրաստանի արտաքին գործերի (ԱԳ) նախարար Իլիա Դարչիաշվիլիի անունով, գրում է aliq.ge-ն:

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն և պաշտպանության նախարար Իրակլի Չիքովանին արդյոք հրավիրվա՞ծ են Վաշինգտոն՝ գագաթնաժողովին մասնակցելու, հարցին ի պատասխան՝ Միլլերն ասել է. «Գործընկերություն հանուն խաղաղության ծրագրի մասնակից երկրների շարքում Վրաստանի արտաքին գործերի նախարարը հրավիրված է մասնակցելու որոշ ուղեկցող միջոցառումների»։

Վրաստանի ԱԳՆ-ից հաստատել են մասնակցությունը, պետդեպարտամենտից պատասխանել են՝ «Վրացական երազանքը» պետք է լսի վրաց ժողովրդին և երկիրը վերադարձնի «եվրատլանտյան ճանապարհ»։

Վրաստանի ԱԳՆ-ն դեռևս հայտարարություն չի տրածել: Վարչապետ Կոբախիձեն, սակայն, հայտարարել է, որ Թբիլիսին ներկայացված կլինի գագաթնաժողովում:

  • Կիսվել: