երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Վաշինգտոնը ծրագրում է 9,9 միլիարդ դոլարի չափով լրացուցիչ բյուջետային աջակցություն տրամադրել Կիեւին

Վաշինգտոնը ծրագրում է 9,9 միլիարդ դոլարի չափով լրացուցիչ բյուջետային աջակցություն տրամադրել Կիեւին

ԱՄՆ Պետքարտուղարության միջազգային աջակցության դեպարտամենտի ղեկավար Դաֆնա Ռենդը հայտարարել է, որ Վաշինգտոնը ծրագրում է 9,9 միլիարդ դոլարի չափով լրացուցիչ բյուջետային աջակցություն տրամադրել Կիեւին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։

Ռենդի խոսքով՝ այդ գումարը Ուկրաինային կտրամադրվի մոտ ապագայում։ Նա նաեւ նշել է, որ ԱՄՆ-ը պատրաստ է օգնել ուկրաինական կառավարությանը երկրի կենսունակությունը պահպանելու եւ «անհրաժեշտության դեպքում լրացուցիչ բյուջետային աջակցություն տրամադրելու հարցում»։

Միջազգային աջակցության դեպարտամենտի ղեկավարը նաեւ ԱՄՆ-ի կողմից Ուկրաինային ավելի վաղ տրամադրված ուղղակի բյուջետային օգնությունը 13 մլրդ դոլար է գնահատել։

  • Կիսվել: