շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Վաշինգտոնը պատրաստվում է Իրանի կողմից հնարավոր կիբերհարձակումների. Politico

Վաշինգտոնը պատրաստվում է Իրանի կողմից հնարավոր կիբերհարձակումների. Politico

Ամերիկյան իշխանությունները պատրաստվում են Իրանի կողմից հնարավոր կիբերհարձակումների՝ Մերձավոր Արևելքում հակամարտությունում Իսրայելին ԱՄՆ-ի աջակցության ֆոնին, գրում է Politico թերթը՝ հղում անելով Միացյալ Նահանգների բարձրաստիճան պաշտոնյաներին։
«ԱՄՆ իշխանությունները պատրաստվում են Իրանի կիբերհարձակումների հնարավոր աճին՝ ի պատասխան ՀԱՄԱՍ-ի հետ հակամարտությունում Իսրայելի աջակցության»,- ասվում է նյութում:

Պարբերականը, վկայակոչելով ամերիկացի պաշտոնյաների հայտարարությունները, նշում է, որ Իսրայելից բացի, կիբերհարձակումների վտանգի տակ են գտնվում նաև ԱՄՆ-ը և Իսրայելի կառավարությանն աջակցող այլ երկրներ։ Հնարավոր հարձակումները, ինչպես նշվեց, կարող են ուղղված լինել կրիտիկական համակարգերի, մասնավորապես ջրի և էլեկտրաէներգիայի մատակարարումների վնասմանը:

«Մենք պետք է պատրաստ լինենք դրան՝ մեր կարևոր ենթակառուցվածքի կամ մեր էլեկտրացանցերի կամ, օրինակ, տրանսպորտային ցանցի, ջրամատակարարման վրա հարձակմանը»,- մեջբերում է թերթը ԱՄՆ ներքին անվտանգության նախկին նախարար Մայքլ Չերտոֆի խոսքերը։

  • Կիսվել: