Վաշինգտոնը հորդորել է Ուկրաինային լուրջ հաջողությունների հասնել մարտի դաշտում․ ԶԼՄ
Վաշինգտոնը Կիևին կոչ է արել շուտով «խոշոր նվաճումներ ունենալ մարտի դաշտում» հակահարձակման ժամանակ՝ զգուշացնելով, որ ԱՄՆ գալիք նախագահական ընտրություններով Ուկրաինային օգնության մակարդակը «կարող է դժվար լինել պահպանել», գրում է Politico-ի սյունակագիր Ջեյմի Դատմերը։
«Չնայած Ուկրաինային «այնքան ժամանակ» աջակցելու հանրային խոստումներին, այս տարվա սկզբին Վաշինգտոնի պաշտոնյաները նախազգուշացրին Կիևի գործընկերներին, որ նրանք պետք է շուտով լուրջ առաջընթաց գրանցեն մարտի դաշտում», – ասաց Դատմերը:
Հեղինակն ընդգծել է, որ ԱՄՆ-ը գնում է դեպի «թեժ և պայթյունավտանգ նախագահական ընտրությունների սեզոն», այդ իսկ պատճառով ԱՄՆ պաշտոնյաները նախազգուշացրել են Ուկրաինայի իշխանություններին, որ կարող է «դժվար» լինել ԱՄՆ-ի կողմից անվտանգության բարձր մակարդակի պահպանումը։