Վաշինգտոնում կկայանա Թուրքիայի և ԱՄՆ-ի պատվիրակությունների հանդիպումը
Այսօր հունիսի 23-ին Վաշինգտոնում կկայանա Թուրքիայի և ԱՄՆ-ի ռազմավարական մեխանիզմների շրջանականերում խորհրդակցություն, գրում է ermenihaber.am-ը:
Այս մասին հայտնում է Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը, նշելով որ, վերոնշյալ խորհրդակցությանը ներկա կգտնվեն Թուրքիայի տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներից բաղկացած պատվիրակություն, որը գլխավորելու է Թուրքիայի արտաքին գործերի նախարարի տեղակալ դեսպան Բուրաք Աքչափարը: Նշյալ պատվիրակությունը Վաշինգտոնում կհանդիպի մի շարք ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորիա Նուլանդի հետ:
Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարության մեջ նաև նշվել է, որ խորհրդակցության ընթացքում նախատեսվում է քննարկել երկու երկրների հարաբերությունները, տարածաշրջային հարցերը և միջազգային զարգացումները։
Հիշեցնենք, որ Թուրքիայի և ԱՄՆ-ի ռազմավարական մեխանիզմի խորհրդակցությունը սկսվել է Անկարայում հունիսի 4-ին ՝Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի միջև 2022-ի հոկտեմբերին Հռոմում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն։
Իսկ հունիսի 21-ին Լոնդոնում հանդիպել են ԱՄՆ պետքարտուղար Էնտոնի Բլինքենը և Թուրքիայի նորանշանակ արտգործնախարար Հաքան Ֆիդանը։