չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Վաշինգտոնն ու Բրյուսելը ցանկանում են տապալել Վրաստանի իշխանությանը․ ՌԴ Պետդումայի խոսնակ

Վաշինգտոնն ու Բրյուսելը ցանկանում են տապալել Վրաստանի իշխանությանը․ ՌԴ Պետդումայի խոսնակ

ՌԴ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը պաշտպանել է Վրաստանում «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի ընդունումը: Օրինագծի շուրջ «հիստերիան», ըստ Վոլոդինի, միայն մի բանի մասին է խոսում՝ Վաշինգտոնն ու Բրյուսելը որոշել են տապալել Վրաստանի ներկայիս իշխանությանը և դրա համար գումարներն արդեն հատկացվել են, իսկ օրենքի ընդունումը կարող է խաթարել այդ պլանները։

«Այս առումով ճիշտ է ասել հետևյալը. եթե որևէ երկիր ցանկանում է դառնալ ինքնիշխան պետություն, որտեղ ժողովուրդն իրավունք ունի ինքնուրույն որոշել իր ապագան, նա պարտավոր է ընդունել օրենք օտարերկրյա գործակալների մասին, որի էությունը կայանում է նրանում, որպեսզի արգելվի արտաքին միջամտությունը ներքին գործերին»,- ասել է Վոլոդինը։

Նրա խոսքով, նրանք, ովքեր դեմ են օրենքի ընդունմանը, «ակնհայտորեն գործում են այլ պետության շահերից ելնելով, ոչ թե իրենց երկրի»:

  • Կիսվել: