հինգշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2026
Վաշինգտոնի և Կիևի թիմերը կառուցողական բանակցություններ են վարել Ֆլորիդայում. Սպիտակ տան խոսնակ

Վաշինգտոնի և Կիևի թիմերը կառուցողական բանակցություններ են վարել Ֆլորիդայում. Սպիտակ տան խոսնակ

Ամերիկյան կողմը լավատեսորեն է տրամադրված և լուրջ ջանքեր է գործադրում խաղաղաության ուղղությամբ: Այս մասին հայտարարել է Սպիտակ տան խոսնակ Քերոլայն Լևիթը՝ անդրադառնալով ռուս-ուկրաինական կարգավորմանը, ԱՄՆ հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի և Ռուսաստանի նախագահի սպասվող հանդիպմանը:

Լևիթը նշել է, որ Վաշինգտոնի և Կիևի թիմերը կառուցողական բանակցություններ են վարել Ֆլորիդայում:

«Այժմ Ուիթքոֆն ուղևորվել է Մոսկվա, hարկավոր է շփվել հակամարտության երկու կողմի հետ էլ»,- նշել է Սպիտակ տան խոսնակը:

Իր հերթին Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն հայտարարել է, որ Ուկրաինայում խաղաղության բանակցություններում ներգրավված է նաև եվրոպական կողմը: Նա նշել է, որ կարգավորման ամերիկյան ծրագիրը հաջողվել է էականորեն փոփոխել և ստիպել Վաշինգտոնին անվտանգության երաշխիքների մշակման հարցում գործակցել Եվրոպայի հետ:

  • Կիսվել: