չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Վարշավայում ուժայինները ներխուժել են ՌԴ դեսպանատանը կից դպրոցի շենք․ ՌԴ ԱԳՆ արձագանքել է

Վարշավայում ուժայինները ներխուժել են ՌԴ դեսպանատանը կից դպրոցի շենք․ ՌԴ ԱԳՆ արձագանքել է

Վարշավայում տեղի իշխանությունն ու ոստիկանության աշխատակիցները ներխուժել են Ռուսաստանի դեսպանատանը կից գործող դպրոցի շենք։
Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, որ այսօր առավոտյան Կելեցկայա փողոցում գտնվող դպրոցի շենքի մոտ են ժամանել քաղաքապետարանի ներկայացուցիչները՝ ոստիկանության ուղեկցությամբ, ինչպես նաև ռուս դիվանագետներ, այդ թվում՝ խորհրդական-դեսպանորդ Անդրեյ Օրդաշը:
 
Քաղաքապետարանի ներկայացուցիչը պահանջել է բացել դարպասները, սակայն մերժում է ստացել։ Օնդաշը հայտարարել է, որ շենքը հետ վերցնելու մասին բոլոր որոշումները ռուսական կողմն անօրինական է համարում և զգուշացրել է պատասխան դիվանագիտական քայլերի մասին:
 
Դրանից հետո հատուկ հրավիրված ծառայությունները սկսել են կոտրել դուռը։ Որոշ ժամանակ անց նրանց հաջողվել է դա անել, և նրանք ներխուժել են շենք, իսկ հետո դարպասի վրա կողպեքով շղթա են կախել, որ դպրոցիգույքը հնարավոր չլինի հանել։
Նրանք տարածք մտնել թույլ են տվել միայն դեսպանատան աշխատակիցներին։ Օրդաշը զգուշացրել է, որ այդ մարդիկ օգտվում են դիվանագիտական կարգավիճակից։
 
 ՌԴ ԱԳՆ-ն դեպքի առնչությամբ հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է․

«Վարշավայի նման լկտի քայլը, որը դուրս է քաղաքակիրթ միջպետական հաղորդակցությունից, չի մնա առանց մեր կոշտ արձագանքի և հետևանքների Լեհաստանի իշխանությունների և Ռուսաստանում Լեհաստանի շահերի համար: Դա պետք է հասկանան նման հակասական և սադրիչ ձեռնարկումների նախաձեռնողները»։

 

 
 

  • Կիսվել: