հինգշաբթի, մայիս 8
8 / 5 / 2025
Վարչապետ Կոբախիձեն դարձել է «Վրացական երազանք»-ի նոր նախագահը

Վարչապետ Կոբախիձեն դարձել է «Վրացական երազանք»-ի նոր նախագահը

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ընտրվել է երկրում իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ։  

Այդ մասին հաղորդում է Վրաստանի հանրային հեռարձակող ընկերությունը:

Կուսակցության նախագահի պաշտոնը թափուր էր մնացել այն բանից հետո, երբ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել էր քաղաքականությունից հեռանալու ու կուսակցության նախագահի պաշտոնից հրաժարվելու մասին։

 

 

  • Կիսվել: