հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Վանում ձնհալի արդյունքում ի հայտ են եկել ձմռանը ձնահյուսի տակ մնացած մեքենաներից 2-ը

Վանում ձնհալի արդյունքում ի հայտ են եկել ձմռանը ձնահյուսի տակ մնացած մեքենաներից 2-ը

Ներկայիս Թուրքիայի  Վան նահագի Վան-Բահչեսարայ լեռնային բարձրադիր ավտոճանապարհին փետրվարի 4-ին և 5-ին տեղի ունեցած ձնահյուս մեծ կորուստների պատճառ էր դարձել, գրում է ermenihaber.am-ը:

Ձնահյուսի տակ մնացած մարդկանց և ավտոմեքենաները հայտնաբերելու նպատակով իրականացվել էին փրկարարական աշխատանքներ, բայց ավտոմեքենաներից 4-ը այդպես էլ չէին գտնվել։ 

Վերջին օրերի եղանակային տաք պայմաններում այդ վայրում կուտակված ձյան շերտի զգալի մասը հալվել է, և փաստորեն ձնահյուսից 3.5 ամիս անց  ի հայտ է եկել 1 ավտոմեքենա և ձյուն մաքրող 1 մեքենա։  

Նշվում է, որ ձյան դեռևս բավականաչափ հաստ շերտի տակ կա ևս 2 մեքենա։

Հիշեցնենք, որ 2020-ի փետրվարի 4-ին և 5-ին Վան-Բահչեսարայ ճանապարհի լեռնանցքային հատվածում տեղի ունեցած ձնահյուսի հետևանքով 42 մարդ էր մահացել, այդ թվում՝ բազմաթիվ փրկարարներ։

  • Կիսվել: