երկուշաբթի, հունիս 23
23 / 6 / 2025
Վանի ֆուտբոլային ակումբը հայկական եկեղեցու բակում քրդերեն տեսահոլովակ է նկարահանել (Տեսանյութ)

Վանի ֆուտբոլային ակումբը հայկական եկեղեցու բակում քրդերեն տեսահոլովակ է նկարահանել (Տեսանյութ)

Թուրքական մեդիայում լայն տարածում է գտել Վանի ֆուտբոլային «Vanspor» ակումբի սեզոնային նոր հագուստը ներկայացնող տեսահոլովակը:

Պատճառն այն է, որ տեսահոլովակում ներառված երգը քրդերեն է, այլ ոչ թուրքերեն:

Հատկանշական է նաև այն, որ տեսահոլովակը նկարահանվել է այժմյան Թուրքիայում գտնվող Վանա լճի Աղթամար կղզու Սուրբ խաչ հայկական եկեղեցու տարածքում։  

Հայտնի է նաև, որ նմանատիպ տեսահոլովակ էր նկարահանել նաև «Amedspor» ֆուտբոլային ակումբը: 

  • Կիսվել: