հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
«Վագները» Բելառուսի հատուկ նշանակության ստորաբաժանումների հետ կաշխատի մարտական պատրաստության ուղղությամբ. Բելառուսի ներքին զորքերի հրամանատար

«Վագները» Բելառուսի հատուկ նշանակության ստորաբաժանումների հետ կաշխատի մարտական պատրաստության ուղղությամբ. Բելառուսի ներքին զորքերի հրամանատար

Բելառուսի հատուկ նշանակության ստորաբաժանումները և ռուսական ՛՛Վագներ՛՛ մասնավոր ռազմական ընկերության մարտիկները միասին կաշխատեն մարտական պատրաստության ուղղությամբ, հայտնել է Բելառուսի ներքին գործերի փոխնախարար, ներքին զորքերի հրամանատար Նիկոլայ Կարպենկովը, տեղեկացնում է ԲելՏա-ն:

՛՛Այսօր բանակցություններ են ընթանում ՛՛Վագներ՛՛ մասնավոր ռազմական կազմակերպության ներկայացուցիչների հետ, որոնք մեզ հետ պետք է զբաղվեն մարտական պատրաստվածությամբ, մեզ փոխանցեն իրենց մարտական փորձը։ Կշարունակեն այստեղ ժամանել ՛՛ՍՕԲՐԻ՛՛, ՛՛Ալմազ՛՛ խմբերը՛՛,-ասել է Կարպենկովը։

Նա նաև հավելել է, որ իրենք կյուրացնեն և կկիրառեն այն ամենը, ինչ օգտագործվում և կիրառվում է Ուկրաինայում:

  • Կիսվել: