շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
«Վագների» գրասենյակի մոտ հայտնաբերվել է 4 միլիարդ ռուբլով լի ավտոմեքենա

«Վագների» գրասենյակի մոտ հայտնաբերվել է 4 միլիարդ ռուբլով լի ավտոմեքենա

՛՛Վագներ՛՛ ռազմական մասնավոր ընկերության ղեկավար Եվգենի Պրիգոժինի՝ Պետերբուրգում գտնվող գրասենյակի մոտ կայանած ավտոմեքենաներում ստվարաթղթե արկղերում 4 միլիարդ ռուբլի է հայտնաբերվել: Այս մասին հայտնում են ԶԼՄ-ները, սակայն տեղեկությունը պաշտոնապես հաստատված չէ:

Պրիգոժինը հայտարարել է, որ Անվտանգության դաշնային ծառայության կողմից արկղերի մեջ հայտնաբերված կանխիկ գումարը նախատեսված է ՛՛Վագների՛՛ գրոհայինների աշխատավարձի և այլ ծախսերի համար։

՛՛Երբ մենք աշխատանքով էինք զբաղված Աֆրիկայում, Ուկրաինայում եւ այլ երկրներում, երբ ահաբեկում էինք Ամերիկան, ապա բոլորին ձեռնտու էր կանխիկը, իսկ հիմա եկել են խուզարկության։ Ոչ մի ահավոր բան չկա, կանխիկ դրամ իսկապես գտնվել է՛՛,-ասել է նա

  • Կիսվել: