ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Հաստատված տեղեկություն կա Ռուսաստանի կողմից ՀԱՄԱՍ-ի զինյալներին զենք փոխանցելու մասին. Ուկրաինայի ՊՆ ներկայացուցիչ

Հաստատված տեղեկություն կա Ռուսաստանի կողմից ՀԱՄԱՍ-ի զինյալներին զենք փոխանցելու մասին. Ուկրաինայի ՊՆ ներկայացուցիչ

Ուկրաինայի ՊՆ գլխավոր հետախուզական վարչության ներկայացուցիչ Անդրեյ Յուսովը պատասխանել է այն հարցին, թե արդյոք տեղեկություն ունի՞, որ ՛՛վագներականները՛՛ կարող էին պատրաստել ՀԱՄԱՍ-ի զինյալներին Իսրայել ներխուժելուց առաջ, հայտնում է ՌԲԿ Ուկրաինա-ն:

՛՛Այո, նման տեղեկություններ կան ոչ միայն ՛՛վագներականների՛՛, այլև ռուսական այլ ՄՌԿ-ների վերաբերյալ՛՛,-ասել է նա:

Ըստ Յուսովի՝ ՛՛վագներականներն՛՛ օգտագործվել են որպես կապուղիներ, որպես տեղեկատվության փոխանցման ուղիներ, ռուս-ուկրաինական պատերազմի փորձը փոխանցելու նպատակով վարժանքների համար:

՛՛Եվ այն, թե ինչպես են, մասնավորապես, օգտագործվում անօդաչու թռչող սարքերն իսրայելական զրահատեխնիկայի դեմ, դրա վառ հաստատումն է։ Մենք հստակ տեսել ենք, որ Ռուսաստանն ակտիվորեն օգտագործում է Իսրայելի վրա ահաբեկչական հարձակումները որպես Ուկրաինայի դեմ պատերազմի բաղկացուցիչ։ Իսկ Ռուսաստանի և ՀԱՄԱՍ-ի պաշտոնական շփումներն այլևս ոչ մեկի համար գաղտնիք չեն։ Սա տեղի է ունենում հրապարակայնորեն:

Հաստատված տեղեկություն կա Ռուսաստանի կողմից ռազմավար զենքի, առաջին հերթին՝ հրաձգային զենքի, որոշ նմուշներ ՀԱՄԱՍ-ի զինյալներին փոխանցելու մասին, որպեսզի հետագայում Ուկրաինային մեղադրեն արևմտյան զենքի, իբր, վաճառքի և մատակարարման մեջ՛՛,-նշել է նա:

  • Կիսվել: