երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Վաղը Ղազախստանում կանցկացվեն արտահերթ նախագահական ընտրություններ

Վաղը Ղազախստանում կանցկացվեն արտահերթ նախագահական ընտրություններ

Վաղը՝ նոյեմբերի 20-ին, Ղազախստանում կանցկացվեն արտահերթ նախագահական ընտրություններ: Վաղ առավոտից հանրապետության տարածքում կգործի ավելի քան 10 հազար ընտրատեղամաս։ Եվս 68 տեղամաս կբացվի 53 երկրում:

Նախագահի պաշտոնի համար կպայքարի վեց թեկնածու՝ գործող նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Աստանայի տեղական օրենսդիր մարմնի պատգամավոր Կարակատ Աբդենը, Համազգային սոցիալ-դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Նուրլան Աուեսբաևը, Ղազախստանի ֆերմերների ասոցիացիայի ղեկավար Ժիգուլի Դայրաբաևը, արհմիությունների կողմից առաջադրված Մեյրամ Կաժիկենը և իրավապաշտպան Սալթանատ Տուրսինբեկովան:

 

  • Կիսվել: