երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Ուժգին պայթյուն և հրդեհ՝ ՌԴ-ում. բնակելի շենքից տարհանվել է ավելի քան 300 մարդ

Ուժգին պայթյուն և հրդեհ՝ ՌԴ-ում. բնակելի շենքից տարհանվել է ավելի քան 300 մարդ

ՌԴ Տյումենի մարզում՝ Տոբոլսկի բնակելի շենքերից մեկում գազի պայթյուն էր որոտացել: Պայթյունից հետո հրդեհը պատել էր 5 հարկանի շենքը: Այս մասին գրում են ռուսական ԶԼՄ–ները՝ տարածելով նաև տեսակադրեր:

Տյումենի մարզի Արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ հրդեհն արդեն մեկուսացվել է։

Ըստ Տյումենի մարզի առողջապահության վարչության՝ երեք մարդ հոսպիտալացվել է:

«Զանգը ստացվել է ժամը 21:21-ին, շտապօգնության խումբը ժամանել է 21:26-ին, զննումից և օգնությունից հետո 3 հիվանդ տեղափոխվել է թիվ 3 մարզային հիվանդանոցի շտապօգնության բաժանմունք, նրանք այս պահին բուժննում են անցնում բժիշկների բազմամասնագիտական ​​խմբի կողմից: Դեպքի վայրում հերթապահում են բուժաշխատողները»,- ասված է հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: