հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Ուժգին երկրաշարժ է գրանցվել Ռումինիայում

Ուժգին երկրաշարժ է գրանցվել Ռումինիայում

Երեքշաբթի օրը Ռումինիայում 5,7 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։

Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Դրոբետա-Տուրնու Սեվերին քաղաքից 56 կմ հյուսիս-արևելք, որտեղ ապրում է 102 հազար մարդ։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 40 կմ խորության վրա։

Զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ առայժմ չկան։

Հիշեցնենք, որ նախորդ օրը՝ փետրվարի 13-ին, Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը հայտնել էր Ռումինիայում 5,2 մագնիտուդով երկրաշարժի մասին։

  • Կիսվել: