ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ուժ մեջ է մտնում Թբիլիսի-Մոսկվա առանց վիզայի ռեժիմը

Ուժ մեջ է մտնում Թբիլիսի-Մոսկվա առանց վիզայի ռեժիմը

Այսօրվանից՝ մայիսի 15-ից, պաշտոնապես ուժի մեջ է մտել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի ստորագրած հրամանագիրը, որով չեղարկվել է Վրաստանի հետ 2000 թվականից գործող վիզային ռեժիմը, գրում է aliq.ge-ն:

Այսօրվանից Վրաստանի քաղաքացիներն առանց վիզայի Ռուսաստանում կարող են մնալ 90 օր։

Նշենք, որ Պուտինն այս հրամանագիրը ստորագրել է մայիսի 10-ին։ Ռուսաստանի նախագահի նույն օրը հրապարակած երկրորդ փաստաթղթով չեղարկվել է նաև 2019 թվականի ամառվանից գործող Վրաստանի հետ ուղիղ օդային հաղորդակցության արգելքը։

Ուղիղ չվերթները, հնարավոր է վերսկսվել մայիսի 16-ից:

 

  • Կիսվել: