ուրբաթ, հուլիս 17
17 / 7 / 2026
Ուզբեկստանում կայացել է թյուրքական պետությունների 9-րդ գագաթնաժողովը

Ուզբեկստանում կայացել է թյուրքական պետությունների 9-րդ գագաթնաժողովը

«Թյուրքական պետությունների կազմակերպության» 9-րդ գագաթնաժողովին մասնակցող համար Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում գտնվող Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպում է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլամ Ալիևի հետ։ Մամուլի համար դռնփակ ռեժիմով անցկացված հանդիպումը տևել է 1 ժամ։ Դրանից առաջ էլ Էրդողանը հանդիպել էր Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևի հետ։ Վերջինս Թուրքիայի նախագահին էր հանձնել Ուզբեկստանի կարևորագույն պարգևներից «Բարձր մակարդակի Իմամ Բուհարի» շքանշանը, փոխանցում է Ermenihaber-ը։

Հիշյալ գագաթնաժողովում ելույթ ունենալիս Էրդողանը համառոտ անդրադարձել է հարավկովկասյան տարածաշրջանում տիրող իրավիճակին՝ ասելով. «Հարավային Կովկասում խաղաղության գործընթացը դեռևս շարունակում է մնալ փխրուն՝ չնայած ջան Ադրբեջանի հանդես է գալիս նախաձեռնություններով»։ Թուրքիայի ղեկավարը շեշտել է, որ իրենք Ադրբեջանի կողքին են նրա «խաղաղության փնտրտուքներում» ճիշտ այնպես, ինչպես եղել են Ադրբեջանի մղած պայքարում (իմա՝ Ղարաբաղում – խմբ.)։

Սամարղանդում անցկացվող գագաթնաժողովի շրջանակներում թյուրքական աշխարհին մատուցած ծառայությունների համար Թուրքիայի նախագահին հանդիսավոր արարողությամբ հանձնվել է «Թյուրքական աշխարհի բարձրագույն շքանշանը»։

Էրդողանն էլ իր ելույթում ընդգծել է, որ թյուրքական աշխարհն այսօր ավելի ուժեղ է, քան երեկ։ Խոսելով կազմակերպության անդամ երկրների հաջողությունների մասին՝ նա համառոտ անդրադարձել է նաև Արցախում Իլհամ Ալիևի կատարած աշխատանքներին։

Թուրքիայի նախագահը նշել է, որ տեսնում է, թե 2 տարում ինչ հսկայական ենթակառուցվածքային աշխատանքներ է արել իր եղբայր Ալիևը Ղարաբաղում։

  • Կիսվել: