հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Ուզբեկստանում կայացել է Ռուսաստանի, Չինաստանի, Իրանի և Պակիստանի ԱԳ նախարարների հանդիպումը 11:51 • 13.04.23

Ուզբեկստանում կայացել է Ռուսաստանի, Չինաստանի, Իրանի և Պակիստանի ԱԳ նախարարների հանդիպումը 11:51 • 13.04.23

Ապրիլի 13-ին Սամարղանդում (Ուզբեկստան) Աֆղանստանի հարևան երկրների չորրորդ նախարարական համաժողովի շրջանակում տեղի է ունեցել տարածաշրջանային «քառյակի» երկրների՝ Ռուսաստանի, Չինաստանի, Իրանի և Պակիստանի արտաքին գործերի նախարարների երկրորդ ոչ պաշտոնական հանդիպումը՝ նվիրված Աֆղանստանի խնդրին: Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն:

Հանդիպումը հնարավորություն է տվել վստահության մթնոլորտում անկեղծորեն քննարկել իրավիճակը Աֆղանստանում՝ շեշտը դնելով անվտանգության ասպեկտների վրա, ամրապնդելով տարածաշրջանային ջանքերի համակարգումն Աֆղանստանի տարածքից բխող ահաբեկչության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության սպառնալիքների դեմ պայքարելու համար:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակելու Աֆղանստանի հարցերում միասնական համախմբված տարածաշրջանային մոտեցման ձևավորումը, ինչպես նաև փոխգործակցությունն Աֆղանստանի ներկայիս կառավարության հետ, այդ թվում՝ ներքաղաքական կայունության պահպանման և այս երկրում հումանիտար ճգնաժամը կանխելու նպատակով։

Մասնակիցները համաձայնել են, որ Աֆղանստանում տիրող աղետալի վիճակի հիմնական պատասխանատվությունը կրում են ԱՄՆ-ն և նրա դաշնակիցները՝ այս երկրում իրենց 20-ամյա ներկայության ձախողման պատճառով։ Կողմերը նշել են Աֆղանստանում և հարակից տարածաշրջանում ԱՄՆ-ՆԱՏՕ ռազմական ենթակառուցվածքների տեղակայման անընդունելիությունը։ Հանդիպումից հետո ընդունվել է համատեղ հայտարարություն:

  • Կիսվել: