երկուշաբթի, հունիս 23
23 / 6 / 2025
Ուզբեկստանի նախագահը Ալիևի հետ հանդիպմանը խոսել է օկուպացված Արցախի մասին

Ուզբեկստանի նախագահը Ալիևի հետ հանդիպմանը խոսել է օկուպացված Արցախի մասին

Ադրբեջան-Ուզբեկստան բարձրագույն միջպետական ​​խորհրդի առաջին նիստն է ընթանում, որին մասնակցում է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, որն այս օրերին գտնվում է այնտեղ, փոխանցում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը։

Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը նիստի ընթացքում խոսել է օկուպացված Արցախի մասին՝ նշելով Ալիևի դերը 2020 թվականի պատերազմից հետո Արցախի օկուպացման գործում։

Միրզիյոևն իր խոսքում նշել է, թե իբր այսօր օկուպացված Արցախը ծաղկուն շրջան է ապրում՝ ընդգծելով, որ իր աչքով է տեսել օկուպացված Շուշին ու Վարանդան։

 

  • Կիսվել: