չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Ուզբեկստանի խորհրդարանը, բողոքի զանգվածային ալիքից հետո, որոշել է պահպանել Ղարակալպակստանի ինքանավար կարգավիճակը

Ուզբեկստանի խորհրդարանը, բողոքի զանգվածային ալիքից հետո, որոշել է պահպանել Ղարակալպակստանի ինքանավար կարգավիճակը

Ուզբեկստանի խորհրդարանը քվեարկության արդյունքներով որոշել է սահմանադրական փոփոխությունների նախագծում պահպանել երկրի կազմում որպես ինքնավար հանրապետություն ներառված Ղարակալպակստանի ինքանավար կարգավիճակը, հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն:

Հիշեցնենք, որ ավելի վաղ երկրի նախագահ Շավքաթ Միրզիյոևը սահմանադրական փոփոխությունների շրջանակում առաջարկել էր չեղարկել ինքնավարության կարգավիճակը, ինչից հետո մոտ երկու միլիոն բնակչություն ունեցող Ղարակալպակստանում զանգվածային բողոքի ակցիաներ և անկարգություններ էին սկսել: Արդյունքում երկրի նախագահը հայտարարել էր արտակարգ դրություն, որը տևելու է մինչև օգոստոսի 2-ը:

Ղարակալպակստանի Ինքնավար Հանրապետությունը գտնվում է Ուզբեկստանի հյուսիս-արևմուտքում և համարվում երկրի ամենամեծ շրջանը՝ զբաղեցնելով նրա տարածքի մոտ 40 տոկոսը։ 1990-ականներին ստորագրվել է համաձայնագիր, որով այն ինքնիշխան հանրապետության կարգավիճակով մուտք է գործել Ուզբեկստանի կազմ՝ հետագայում հանրաքվեի հիման վրա դուրս գալու իրավունքով:

Ուրբաթ մարդկանց խումբը փորձել էր գրավել ինքնավարության մայրաքաղաք Նուկուսում պետական մարմինները. նրանց դժգոհությունն առաջացրել էր նախագահ Միրզիյոևի սահմանադրական բարեփոխումների առաջարկը: Իրավապահները վճռականորեն ճնշել են անօրինական գործողությունները: Հաջորդ օրը Շավքաթ Միրզիյոևը հայտարարել էր, որ որոշել է չփոփոխել սահմանադրությունը Ղարակալպակստանի կարգավիճակի վերաբերյալ։

 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: