շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Ուզբեկստանի և Աֆղանստանի սահմանին տեղի ունեցած միջադեպի հետևանքով զոհեր կան

Ուզբեկստանի և Աֆղանստանի սահմանին տեղի ունեցած միջադեպի հետևանքով զոհեր կան

Ուզբեկաաֆղանական սահմանին երեկ տեղի ունեցած միջադեպի հետևանքով երկու մարդ է զոհվել, ևս վեցը՝ վիրավորվել: Այժմ հետաքննություն է անցկացվում: Այս մասին տեղեկանում ենք Ուզբեկստանի ԱԳՆ պաշտոնական կայքից։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ուզբեկստանի պետական անվտանգության ծառայության սահմանապահ զորքերը հայտնել էին, որ ձերբակալել են Աֆղանստանի 24 քաղաքացիների, որոնք ապօրինաբար մուտք են գործել Արալ Պայգամբար կղզու տարածք՝ Ուզբեկստանի Սուրխանդարի մարզի Ամուդարյա գետի վրա: Սահմանախախտները ձերբակալման ժամանակ դիմադրություն են ցույց տվել։

Ինչպես նշում են Ուզբեկստանի ԱԳՆ-ից՝ օգոստոսի 22-ին Աֆղանստանի և Ուզբեկստանի հատուկ ծառայությունների լիազոր ներկայացուցիչները բանակցություններ են վարել երկու երկրների սահմանին ստեղծված իրադրության շուրջ:

Հաղորդվում է նաև, որ հանդիպման ընթացքում երկու կողմերն էլ ընդունել են, որ թույլ են տվել առանձին խախտումներ, որոնք հանգեցրել են այդ շրջանում լարվածության:

՛՛Ներկայումս տեղի է ունենում միջադեպի մանրակրկիտ հետաքննություն։ Երկու կողմերն էլ ընդգծել են խաղաղության և գոյություն ունեցող բոլոր հարցերի լուծման հանձնառությունը՝ միմյանց շահերը հաշվի առնելու և փոխադարձ հարգանքի հիման վրա՛՛, - հավելել են ԱԳՆ-ում:

Ինչպես հայտնի է՝ սահմանային միջադեպի պատճառը եղել է Ուզբեկստանի սահմանային գոտում մեծ քանակությամբ ածիկի արմատի ապօրինի արդյունահանումը։

  • Կիսվել: