չորեքշաբթի, մայիս 22
22 / 5 / 2024
Ուրուգվայի ԱԳՆ ղեկավարից հետո հրաժարական է տվել ՆԳՆ ղեկավարը

Ուրուգվայի ԱԳՆ ղեկավարից հետո հրաժարական է տվել ՆԳՆ ղեկավարը

Ուրուգվայի ներքին գործերի նախարար Լուիս Ալբերտո Էբերը և մի քանի այլ պաշտոնյաներ հրաժարական են տվել թմրավաճառի  անձնագրային սկանդալի պատճառով: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով տեղական Diaria հրատարակությանը։

Ավելի վաղ Ուրուգվայի արտաքին գործերի նախարար Ֆրանցիսկո Բուստիլյոն էր հրաժարական տվել այն բանից հետո, երբ հրապարակվեցին ձայնագրություններ, որտեղ նա խնդրում է տեղակալ Կարոլինա Հաչեին չաջակցել հետաքննությանը՝ պարզելու թմրանյութերի վաճառքով զբաղվող Սեբաստիան Մարսետի   փաստաթղթերի արագացված ստացման հանգամանքները, որը հետախուզվում է պարագվայցի դատախազի սպանության գործով։ 2021 թվականին փախուստի դիմած հանցագործը 24 ժամվա ընթացքում նոր անձնագիր է ստացել Արտաքին գործերի նախարարության միջոցով՝ Արաբական Միացյալ Էմիրություններում կալանքի տակ գտնվելու ժամանակ։

 Ներքին գործերի նախարարության ղեկավարի պաշտոնը կզբաղեցնի Նիկոլաս Մարտինելին, որը մինչև այժմ ՆԳՆ քարտուղարության գլխավոր տնօրենն էր։ Նախկին արտգործնախարարի տեղը կզբաղեցնի արդյունաբերության, էներգետիկայի և հանքարդյունաբերության ներկայիս նախարար Օմար Պագանինին։

  • Կիսվել: