չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Ուրսուլա ֆոն դեր Լեյենը մայիսի 9-ին կայցելի Ուկրաինա

Ուրսուլա ֆոն դեր Լեյենը մայիսի 9-ին կայցելի Ուկրաինա

Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը մտադիր է մայիսի 9-ին այցելել Կիև՝ աջակցություն հայտնելու Ուկրաինային և անձամբ նախագահ Վլադիմիր Զելենսկիին։ Այս մասին հայտարարել է ԵՀ-ի մամուլի ծառայության ղեկավար Էրիկ Մամերը։

«Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը վաղը կժամանի Կիև։ Եվրոպայի օրը նա մեր լիակատար աջակցությունը կհայտնի Ուկրաինային»,- ասել է Մամերը՝ Բրյուսելում կայացած ճեպազրույցում։
Անվտանգության նկատառումներից ելնելով մանրամասները չեն հաղորդվում։

  • Կիսվել: