երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Խաղաղություն կլինի, երբ մենք միավորենք բոլոր եվրոպացիներին ԵՄ դրոշի ներքո․ Ուրսուլա ֆոն դեր Լեյեն

Խաղաղություն կլինի, երբ մենք միավորենք բոլոր եվրոպացիներին ԵՄ դրոշի ներքո․ Ուրսուլա ֆոն դեր Լեյեն

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը կոչ է արել որքան հնարավոր է շուտ իրականացնել Եվրամիության ընդլայնման ծրագրերը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով «Էֆե» գործակալությունը:

«Մեր մայրցամաքում խաղաղություն և բարգավաճում կլինի միայն այն դեպքում, երբ մենք միավորենք բոլոր եվրոպացիներին ԵՄ դրոշի ներքո», - հայտարարել է ֆոն դեր Լեյենը:

Մարտին ԵՀ-ում խորհուրդ են տվել Բոսնիա և Հերցեգովինայի հետ բանակցություններ սկսել ԵՄ-ին անդամակցելու շուրջ, որի մասին քննարկումները նախատեսված են այս շաբաթ Բրյուսելում կայանալիք ԵՄ գագաթնաժողովի օրակարգում:

ԵՀ ղեկավարը ելույթի ընթացքում նաև հիշեցրել է, որ ԵՄ-ին անդամակցելու թեկնածու երկրի կարգավիճակ արդեն ստացել են Ուկրաինան և Վրաստանը, իսկ ավելի վաղ Մոլդովան, ինչպես նաև բանակցություններ են սկսվել Ալբանիայի և Հյուսիսային Մակեդոնիայի հետ:

 

  • Կիսվել: