UNRWA-ն դադարեցրել է մարդասիրական մատակարարումները Գազա՝ ավտոշարասյուների կողոպուտի պատճառով
ՄԱԿ-ի Պաղեստինցիների օգնության գործակալությունը (UNRWA) հայտարարել է, որ դադարեցնում է մատակարարումները Իսրայելի և Գազայի միջև հիմնական անցակետով՝ անվտանգության նկատառումներից ելնելով, հաղորդում է BBC-ն:
Գործակալության ղեկավար Ֆիլիպ Լազարինին հայտարարել է, որ վերջին երկու ավտոշարասյուները թալանվել են զինված խմբավորումների կողմից Քերեմ Շալոմ անցակետի մոտ և Իսրայելին կոչ է արել պահպանել օրենքն ու կարգը:
Իսրայելն, իր հերթին, ավելի վաղ հայտարարել էր, որ նպաստում է Գազա մարդասիրական օգնության առաքմանը և ՀԱՄԱՍ-ին է մեղադրել մատակարարումները որսալու և կողոպտելու մեջ: Քերեմ Շալոմը Գազայի ավելի քան երկու միլիոն բնակիչներին օգնություն հասցնելու հիմնական ուղին է, որոնք, ինչպես ՄԱԿ-ը զգուշացրել է, սովի շեմին են:
Հանցավոր խմբավորումները վերջին շաբաթների ընթացքում առավել մեծ գողություններ են իրականացրել, ինչը մարդասիրական կազմակերպությունների աշխատակիցների վկայությամբ, ներկայումս հիմնական խոչընդոտն է մատակարարումների բաշխման համար: Նոյեմբերի 16-ին 109 բեռնատարներից բաղկացած շարասյունը, որը սնունդ էր տեղափոխում, հարձակման էր ենթարկվել դիմակավորված անձանց կողմից, որոնք թիրախի տակ էին պահել վարորդներին, ապա գողացել 97 բեռնատար:
Մարդասիրական կազմակերպությունների աշխատակիցները և տեղի բնակիչները նաև պնդում են, որ զինված մարդիկ գործում են Իսրայելի պաշտպանության բանակի տեսադաշտում՝ Իսրայելի և Գազայի հատվածի սահմանին գտնվող արգելված գոտում: Հայտարարելով մատակարարումների դադարեցման մասին՝ Լազարինին ասել է, որ անցակետից տանող ճանապարհը «ամիսներ շարունակ անապահով է եղել»՝ վկայակոչելով շաբաթ օրը ևս հինգ բեռնատարների առևանգման դեպքը, և անցյալ ամիս տեղի ունեցած միջադեպը