Ուլյանովսկի առևտրի կենտրոններից մեկում հրդեհի պատճառով մոտ 200 մարդ է տարհանվել
Ուլյանովսկի «Վերսալ» առևտրի կենտրոնում հրդեհ է բռնկվել,տարհանվել է մոտ 200 մարդ, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:
Նշվում է, որ Ուլյանովսկի «Վերսալ» առևտրի կենտրոնում բռնկված հրդեհի մասին տեղեկությունը ԱԻՆ-ը ստացել է Մոսկվայի ժամանակով 18:59-ին։ Ժամը 19:21-ին հրդեհը մարվել է։
«Մոտ 200 մարդ ինքնուրույն լքել է տարածքը»,- հայտնել են Ռուսաստանի Դաշնության ԱԻՆ տարածաշրջանային գլխավոր վարչությունից։