չորեքշաբթի, հունիս 25
25 / 6 / 2025
Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների պատճառով ՌԴ-ի հեռացումը ԵԱՀԿ-ից քիչ հավանական է. ԵԱՀԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչ

Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների պատճառով ՌԴ-ի հեռացումը ԵԱՀԿ-ից քիչ հավանական է. ԵԱՀԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչ

ԵԱՀԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչ Մայքլ Քարփենթերը ճեպազրույցի ժամանակ ասել է, որ Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների պատճառով Ռուսաստանի հեռացումը ԵԱՀԿ-ից քիչ հավանական է: 

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Չկա հստակ մեխանիզմ, որը մեզ հնարավորություն կտար հեռացնել Ռուսաստանին՛՛: Ըստ Քարփենթերի՝ ՛՛քիչ հավանական է գտնել հնարավորություն՝ հեռացնելու Ռուսաստանին՛՛:

ԵԱՀԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչն ասել է նաև, որ ռուսական կողմի գործողություններն Ուկրաինայում դատապարտում է կազմակերպության անդամ 55 երկիր, մինչդեռ աջակցում է միայն Բելառուսը:

 

 

  • Կիսվել: