Ուկրաինայում տեղի ունեցած իրադարձությունները չեն դարձել Դավոսի ֆորումի գլխավոր թեման. Կիրիլ Դմիտրիև
Դավոսում հանդիպումները կառուցողական են, և ավելի ու ավելի շատ մարդիկ են ընդունում Ռուսաստանի դիրքորոշման ճշմարտացիությունը: Այս մասին հայտնել է Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը, տեղեկացնում է The Financial Times-ը:
Նշվում է, որ չնայած 2022 թվականից ի վեր Ռուսաստանի իշխանություններին պաշտոնապես չեն հրավիրել, հունվարի 20-ին Դմիտրիևը ժամանել է Դավոս:
Ըստ աղբյուրի՝ ի սկզբանե Համաշխարհային տնտեսական ֆորումի առանցքային թեման Ուկրաինայի հակամարտությունն էր, սակայն ԵՄ առաջնորդները, որոնք պատրաստվում են հանդիպումներ ունենալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, քննարկումների կիզակետը տեղափոխել են Գրենլանդիայի շուրջ ստեղծված իրավիճակի վրա:
Նշվում է նաև, որ Դմիտրիևն իր տելեգրամ ալիքում հայտնել է, որ Ուկրաինայում տեղի ունեցած իրադարձությունները չեն դարձել 2026 թվականի ֆորումի գլխավոր թեման՝ նշելով, որ «Ուկրաինան Դավոսի գլխավոր թեման դարձնելու փորձը ձախովել է»։


