հինգշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2026
Ուկրաինայում տարածքային հարցերի վերաբերյալ հանրաքվեն կդանդաղեցնի բանակցությունները. Մեդվեդև

Ուկրաինայում տարածքային հարցերի վերաբերյալ հանրաքվեն կդանդաղեցնի բանակցությունները. Մեդվեդև

Նարկոֆյուրերը պարզապես միջնամատ ցույց տվեց Սպիտակ տանը: Ռուսաստանի ԱԽ փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևն այսպես է մեկնաբանել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի՝ տարածքային հանրաքվեի մասին առաջարկը։

«Բոլորը հասկանում են, որ Ուկրաինայում տարածքային հարցերի վերաբերյալ հանրաքվեն կդանդաղեցնի բանակցությունները։ Հենց դա է փորձում անել Կիևի ծաղրածուն։ Որքա՞ն դեռ կհանդուրժես սա, Ամերիկա»,-նշել է նա։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Զելենսկին ասել էր, որ տարածքային հարցերը կորոշի Ուկրաինայի ժողովուրդը՝ ընտրությունների կամ հանրաքվեի միջոցով: 

 

  • Կիսվել: